Поиск по этому блогу
воскресенье, 22 января 2012 г.
суббота, 21 января 2012 г.
Հաքերները գտել են iPhone-ը եւ iPad-ը կոտրելու եղանակը

Dev Team-ի (այն մասնագիտացած է Apple-ի ծրագրերը կոտրելով) ծրագրավորողները, հայտնել են այն մասին, որ iPhone 4S-ի եւ iPad 2-ի համակարգեր ներթափանցելու ծրագիրն արդեն գրեթե պատրաստ է:
Մինչեւ վերջերս ընկերության սարքերը անձեռնմխելի էին, քանի որ ստեղծված էին A5 միկրոպրոցեսորների հիման վրա: Նման պրոցեսորներ են տեղադրված Apple-ի թողարկած վերջին 2 ` iPhone 4S եւ iPad 2 մոդելներում: Դրանց պատճառով օգտագործողները չէին կարողանում իրենց ապրանքների վրա անօրինական ծրագրեր տեղադրել:
Ջեյլբրեյքը սեփականատերերին է առաջարկում Apple-ի համակարգ լիովին մուտք գործելու տարբերակ: Այն թույլ է տալիս ընդլայնել սարքի հնարավորությունները: Գոյություն ունի ջեյլբրեյքի 2 տարբերակ, որը կախյալ է, աշխատում է միայն սարքի միանալուց հետո, եւ մյուսը լիակատար, որը կաշխատի որոնումը թարմացնելուց կամ վերականգնելուց առաջ:
Ըստ Dev Team-ի ծրագրավորողների` «նոր A5 Corona ջեյլբրեյքի բոլոր տեխնիկական արգելքները հաղթահարված են, մնում է միայն նվազեցնել սխալների թիվը»:
Ծրագիրը հասանելի կլինի մի քանի տարբերակներով: Այն կաշխատի Mac եւ PC սարքերի վրա, գրում է «gazeta.ru»-ն:
Կոկորդիլոսը կերել է 10-ամյա աղջնակին

Կոկորդիլոսը կուլ է տվել է 10-ամյա աղջնակին, որը Ինդոնեզիայի հարավում գտնվող գետի ափին խաղալիս է եղել:
Երեխան խաղալիս է եղել հոր հետ Լեմբատա շրջանի Ուեյլոլոնգ գետի ափին: Երբ երեխան ջուրն է մտել լողալու համար, հանկարծակի հայտնվել է խոշոր չափերի կոկորդիլոսը եւ մի վայրկյանում բռնել երեխային ու անհետացել ջրի տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Sydney Morning Herald թերթին:
Երեխան խաղալիս է եղել հոր հետ Լեմբատա շրջանի Ուեյլոլոնգ գետի ափին: Երբ երեխան ջուրն է մտել լողալու համար, հանկարծակի հայտնվել է խոշոր չափերի կոկորդիլոսը եւ մի վայրկյանում բռնել երեխային ու անհետացել ջրի տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Sydney Morning Herald թերթին:
Երեք ժամ անց բարեկամները գտել են աղջնակի շորերի մնացորդները դեպքի վայրից 200 մ հեռավորության վրա: Հարազատները փորձում են գտնել աղջնակի մարմնի մնացորդները:
Ուեյլոլոնգ գետի վրա 2 ամիս առաջ եւս նմանատիպ դեպք է տեղի ունեցել, որը կրկին ողբերգական ավարտ է ունեցել, նշում է հրատարակչությունը:
Ամերիկացու գլխի մեջ մեխ է մտել, իսկ նա նույնիսկ չի էլ նկատել

Ամերիկացու գլխի մեջ պատահաբար 8-սանտիմետրանոց մեխ է մտել, որը հետո բժիշկներն ստիպված են եղել հանել վիրահատության միջոցով: 34-ամյա Դանթե Օթուլոն աշխատել է իր արհեստանոցում, երբ մեխ խփելու ատրճանակը, որը կախված է եղել գլխավերեւում, ինքնաբերաբար աշխատել է, եւ մեխը խրվել է Դանթեի գլխի մեջ:
Այն, որ իր գլխում մեխ կա` նա իմացել է միայն մեկ օր անց, երբ սրտխառնոց եւ տկարություն է զգացել: Հաջորդ օրը, երբ ինքնազգացողությունն ավելի է վատացել, հարսնացուի պնդմամբ նա այցելել է հիվանդանոց:
Բժիշկների խոսքով, մեխը մի քանի միլիմետր է հեռու եղել ուղեղի` շարժողական ֆունկցիաների համար պատասխանատու հատվածից: Իլինոյսի կլինիկայում նա ենթարկվել է երկժամյա վիրահատության եւ հիմա արդեն իրեն լավ է զգում:
Հիվանդանոցի ներկայացուցիչն ասել է, որ գանգի այն կտորը, որը հեռացվել է վիրահատության ժամանակ, ստիպված են եղել փոխարինել տիտանի շերտով, քանի որ մեծ էր վնասված հատվածի վարակվելու հավանականությունը, հաղորդում է BBC-ն:
Ինչպես ղեկավարել ուրիշների համակարգիչները ինտերնետի միջոցով
Նախորդ նյութերից մեկում արդեն տեսանք, թե ինչպես կարող ենք ղեկավարել այլ համակարգիչներ, եթե դրանք գտնվում են լոկալ ցանցի մեջ: Այսօր տեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել ինտերնետի միջոցով: Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, բայց այսօր կխոսենք այս ոլորտում առաջատար համարվոց TeamViewer ծրագրի մասին: Ծրագրի միջոցով կարող եք դիտել և ղեկավարել այլ համակարգիչներ: Այսինքն օգնել ձեր ընկերներին որևէ համակարգչային խնդրի դեպքում առանց այդ համակարգչին մոտենալու: Ծրագրի իր մեջ ներառում է նաև ֆայլերի փոխանակման ֆունկցիա և այլ հնարավորություններ: Ծրագիրը ոչ կոմերցիոն օգտագործման նպատակների համար անվճար է: Այժմ տեսնենք, թե ինչպես է այն աշխատում: Ծրագիրը ներբեռնելուց և բացելուց հետո առաջարկվում է 2 տարբերակ: Եթե ցանկանում եք այն տեղադրել համակարգչի մեջ, ապա ընտրեք Install տարբերակը, իսկ եթե ուզում եք միանգամից բացել, ապա ընտրեք Run տարբերակը:
Այն համակարգիչը, որով պետք է կառավարենք մյուս համակարգչին, անվանենք "A", իսկ կառավարվող համակարգիչը՝ "B":
"A" և "B" համակարգիչների վրա բացում ենք ծրագիրը: "B" համակարգչի ծրագրի վրա գեներացվում է ID համար , որը պետք է գրենք "A" համակարգչի partnerID դաշտում: Ընտրում ենք ռեժիմը (ղեկավարելու համար նշում ենք remote control) և սեղմում Connet to partner: Այնուհետև պահանջվում է գրել գաղտնաբառ, որտեղ պետք է գրել "B" համակարգչում գեներացված գաղտնաբառը:
աղբյուրը armblog.net
Նոր ֆունկցիաներ Օդնոկլասնիկում: Ինչպես չերևալ Сейчас на сайте բաժնում
Օդնոկլասնիկի կայքում վերջերս ավելացել են մի շարք նոր ֆունկցիաներ: Ֆունկցիաներից մեկի շնորհիվ կարող եք մուտք գործել օդնոկլասնիկի կայք, բայց ձեր ընկերները չեն տեսնի, որ դուք կայքում եք: Այսինքն Ֆունցկիան ակտիվացնելու դեպքումСейчас на сайте բաժնում չեք հայտնվի: Նշեմ նաև, որ այս ծառայությունը անվճար է
Ակտիվացնելու համար
1.Սեղմեք այստեղ
2.Показывать меня в разделе «Сейчас на сайте» պարամետրը նշեք Нет: Այնուհետև սեղմեք Сохранить:
Եթե Ձեր պրոֆիլը փակ է, ապա այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում Ձեր պրոֆիլը կբացվի: Այնպես որ այդ երկու ֆունկցիաները միաժամանակ չեք կարող օգտագործել:
Եթե Ձեր պրոֆիլը փակ է, ապա այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում Ձեր պրոֆիլը կբացվի: Այնպես որ այդ երկու ֆունկցիաները միաժամանակ չեք կարող օգտագործել:
Նշեմ նաև, որ կարգավորումների էջում կարող եք ընտրել միշտ շարք օգտակար փոփոխություններ: Օրինակ ընտրեք այնպիսի կարգավորումներ, որ ընկերներից բացի այլ մարդիկ չկարողանան տեսնել Ձեր տարիքը, խաղերը, խմբերը և այլ տվյալներ:
пятница, 20 января 2012 г.
SOPA օրինագծի ընդունման դեպքում ինտերնետը ամբողջովին կիմաստազրկվի: Ինտերնետային հսկաները ընդդեմ SOPA-ի
ԱՄՆ-ի սենատում այս օրերին քննարկվում են մեզ՝ ինտերնետ օգտագործողներիս համար չափազանց կարևոր օրինագիծ, որի ընդունման դեպքում ինտերնետը կիմաստազրկվի: Բանը կայանում է նրանում, որ SOPA (Stop Online Piracy Act - դադարեցրեք օնլայն ծովահենությունը) օրինագծի ընդունման դեպքում իշխանությունները իրավունք կունենան ինտերնետ պրովայդերներից պահանջել արգելափակել այն կայքերը, որոնք պարունակում են անօրինական բովանդակություն, հեղինակային իրավունքները խախտող ռեսուրսներ, կամ պարզապես այդպիսի ռեսուրսների վրա հասցեներ: Օրենքն առնչվում է ոչ միայն թվային բովանդակությանը, այլև ինտերնետով վաճառվող ցանկացած ապրանքին: SOPA-ից կարող են տուժել համարյա բոլոր հայտնի կայքերը (օր. Youtube-ը կամ Wikipedia-ն): Օրինագծի հաստատման դեպքում կդադարեն գործել նաև Torrent կայքերը: SOPA օրինագծի դեմ եմ արտահայտվել Facebook, Google, Twitter, Wikipedia, Mozilla, eBay, LinkedIn, Yahoo, GoDaddy և այլ ինտերնետ հսկաները:
Подписаться на:
Сообщения (Atom)