спорт news

Հենրիխ Մխիթարյանի դուբլը


Dubai Cup-2012 մրցաշարի երկրորդ խաղում Դոնեցկի «Շախտյորը» 4:1 հաշվով առավելության հասավ Թունիսի «Էտուալ դու Սահելի» նկատմամբ: Ուկրաինական թիմի առաջին երկու գնդակները 10-րդ եւ 12-րդ րոպեներին խփեց Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, որն այսօր, հունվարի 21-ին նշում է 23-ամյակը: 

------------------------------------------------------------------------------------------------------------

Իտալիայի Գավաթ. Ինտեր - Ջենովա 2:1
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Ինտերը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ջենովային» և քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց: Միլանցիներին հաղթանակ պարգևեցինՄայկոնի և Պոլիիհարվածները:
Այպիսով քառորդ եզրափակչում միմյանց կհանդիպեն «Յուվենթուս» - «Ռոմա», «Կիևո» - «Սիենա», «Նապոլի» - «Ինտեր» և «Միլան» - «Լացիո» զույգերը:





---------------------------------------------------------------------------------
Պեպեն ներողություն է խնդրել Մեսիից
«Ռեալի» պաշտպան Պեպեն ներողություն է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպի համար:
Պեպեն կանգնել էր Մեսիի ձեռքի վրա: Արքայական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Պեպեն հայտարարել է, որ դիտավորյալ չէ տրորել Մեսիի ձեռքը եւ ներողություն է խնդրում:






---------------------------------------------------------------------------------
Կանադա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 29-ին

Համաձայն ՀՖՖ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության` Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև այսօր ստորագրված պայմանագրի համաձայն, փետրվարի 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի "Ցիրիոն" մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ը ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օր է:
------------------------------------------------------------------------------------------------------------


---------------------------------------------------------------------------------------------------------------
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում կամային հաղթանակ տարավ «Ռեալի» նկատմամբ 2:1 հաշվով: Ռոնալդուի գոլին կատալոնացիները պատասխանեցին Պույոլի եւ Աբիդալի դիպուկ հարվածներով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 25-ին:

«Ռեալ» Մադրիդ - «Բարսելոնա»` 1:2
Ռոնալդու, 11 - Պույոլ, 49, Աբիդալ, 77

«Ռեալ» Մադրիդ. Կասիլյաս, Ռամոս, Կարվալյու, Պեպե (Գրաներո, 80), Կոենտրաու, Ալոնսո, Դիարա (Օզիլ, 66), Ալթինթոփ, Իգուաին (Կալյեխոն, 66), Բենզեմա, Ռոնալդու
«Բարսելոնա». Պինտո, Ալվեշ, Պիկե, Պույոլ, Աբիդալ, Բուսկետս, Ինյեստա, Չավի (Ալկանտարա, 86), Ֆաբրեգաս (Կուենկա, 87), Սանչես (Ադրիանո, 81), Մեսի




Комментариев нет:

Отправить комментарий