
Ամերիկացու գլխի մեջ պատահաբար 8-սանտիմետրանոց մեխ է մտել, որը հետո բժիշկներն ստիպված են եղել հանել վիրահատության միջոցով: 34-ամյա Դանթե Օթուլոն աշխատել է իր արհեստանոցում, երբ մեխ խփելու ատրճանակը, որը կախված է եղել գլխավերեւում, ինքնաբերաբար աշխատել է, եւ մեխը խրվել է Դանթեի գլխի մեջ:
Այն, որ իր գլխում մեխ կա` նա իմացել է միայն մեկ օր անց, երբ սրտխառնոց եւ տկարություն է զգացել: Հաջորդ օրը, երբ ինքնազգացողությունն ավելի է վատացել, հարսնացուի պնդմամբ նա այցելել է հիվանդանոց:
Բժիշկների խոսքով, մեխը մի քանի միլիմետր է հեռու եղել ուղեղի` շարժողական ֆունկցիաների համար պատասխանատու հատվածից: Իլինոյսի կլինիկայում նա ենթարկվել է երկժամյա վիրահատության եւ հիմա արդեն իրեն լավ է զգում:
Հիվանդանոցի ներկայացուցիչն ասել է, որ գանգի այն կտորը, որը հեռացվել է վիրահատության ժամանակ, ստիպված են եղել փոխարինել տիտանի շերտով, քանի որ մեծ էր վնասված հատվածի վարակվելու հավանականությունը, հաղորդում է BBC-ն:
Комментариев нет:
Отправить комментарий