суббота, 21 января 2012 г.

Կոկորդիլոսը կերել է 10-ամյա աղջնակին

                                          www.MEROJAX.Tv

Կոկորդիլոսը կուլ է տվել է 10-ամյա աղջնակին, որը Ինդոնեզիայի հարավում գտնվող գետի ափին խաղալիս է եղել: 
Երեխան խաղալիս է եղել հոր հետ Լեմբատա շրջանի Ուեյլոլոնգ գետի ափին: Երբ երեխան ջուրն է մտել լողալու համար, հանկարծակի հայտնվել է խոշոր չափերի կոկորդիլոսը եւ մի վայրկյանում բռնել երեխային ու անհետացել ջրի տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով  Sydney Morning Herald թերթին:
Երեք ժամ անց բարեկամները գտել են աղջնակի շորերի մնացորդները դեպքի վայրից 200 մ հեռավորության վրա: Հարազատները փորձում են գտնել աղջնակի մարմնի մնացորդները:
Ուեյլոլոնգ գետի  վրա 2 ամիս առաջ եւս նմանատիպ դեպք է տեղի ունեցել, որը կրկին  ողբերգական ավարտ է ունեցել, նշում է հրատարակչությունը:

Комментариев нет:

Отправить комментарий